Վերջին օրերին Ալեքսանդր Բաբասյանը զբաղված է հաճելի գործերով:): Ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, մեծ պատասխանատվությամբ պատրաստվել է երկու միջոցառման.“Այս ամիս իմ կյանքի երկու կարեւորագույն եւ շատ սիրելի կանայք տոնում են իրենց ծննդյան տարեդարձը: Երեկ կնոջս'Լիլիթի հոբելյանն էր, իսկ այսօր'մայրիկիս”:

Ալեքսանդր Բաբասյանի կինը` Լիլիթը

Սերիալային դերասանի խոսքով' հոկտեմբերի 13-ին գեղեցիկ հրավառություն էր կազմակերպել Նորքի բարձունքում' հեռուստաաշտարակի հարեւանությամբ, որտեղ եւ առաջին անգամ սեր է խոստովանել Լիլիթին. “Այնուհետեւ ընկերների հետ հաճելի ժամանակ ենք անցկացրել Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Իսկ ծննդյան օրն էլ երկուսով առանձնացել ենք քաղաքից հեռու գողտրիկ մի վայրում: Ռոմանտիկ մթնոլորտում կնոջս մատուցել եմ նվերը' ոսկե ապարանջան”:

Ալեքսանդր Բաբասյանը տոնի է վերածել մայրիկի ծննդյան օրը

 

Շարունակությունը՝ այստեղ: