Ուղիղ 2 տարի առաջ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Մարի Ավանեսյանի առաջին' “Dream” ձայնասկավառակի շնորհանդեսն ու ակումբային համերգը: Երգչուհին օրացույցում այս օրը կարմիրով է ներկել եւ որոշել ամեն տարի ինչ-որ առիթով նշանավոր դարձնել: Եվ ահա, երեկ նույն սրճարանում Մարիի երկրորդ համերգն էր կենդանի նվագակցությամբ, որին ներկա էին ընկերներն ու մտերիմները, այդ թվում' Անուշիկ Ալավերդյանն ու Կարեն Մամիկոնյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Նիկ Էգիբյանը եւ այլք:

Մարիի ակումբային երկրորդ մենահամերգին

20-ամյա երգչուհին քավերներ է ներկայացրել Քեթի Մելուայի, Սիայի, Բրայան Մքնայթի, Ադելի երգացանկից, իսկ դաշնակահար Կարեն Անանյանի “Հարցականներ”-ը կատարելիս հուզվել է եւ երեկոյի ավարտին կրկին նույն ստեղծագործությունը երգել.“Եթե հիմա չերգեմ, հետո փոշմանելու եմ ու լաց լինեմ, այս անգամ երգելիս չեմ հուզվի, այլ ձեզ կհուզեմ”,-ասել է նա:
Նիկ Էգիբյանը եւ միջոցառման մյուս հյուրերը

 

Շարունակությունը` այստեղ: