Տղամարդիկ սիրում են, երբ կանայք փորձում են դուր գալ իրենց: Տղամարդկանց խորհրդավոր պահվածքն այս իավիճակներում արթնացնում է կանանց հետաքրքրասիրութունը: Եթե նա դեռ չի արտահայտել իր զգացմունքները, իսկ Դուք ուզում եք իմանալ՝ հավանում է Ձեզ, թե ոչ, ապա հետևեք նրա իսկ նշաններին: Տղամարդու պահվածքում կարող եք տեսնել այնպիսի նշաններ, որոնք կպատմեն Ձեզ նրա զգացմունքների մասին:
Նա լարված է, երբ Դուք շրջապատված եք շատ մարդկանցով և ակտիվ եք: Փորձեք ուշադիր լինել. եթե Ձեր խոսքի ժամանակ նա անընդհատ շարժվում է, ուղղում փողկապը, խաղում մազերի հետ, ապա հաստատ անտարբեր չէ Ձեր հանդեպ: Ուշադրություն դարձրեք ևս մի կարևոր հանգամանքի. եթե նրա ոտնաթաթերը ուղղված են դեպի Ձեզ, դա խոսում է այն մասին, որ նրա ուշադրության կենտրոնում Դուք եք:
Եթե Ձեզ հետ զրույցի ժամանակ նա չի թաքցնում ձեռքերը, ուրեմն անկեղծ է:
Ձեր միջև եղած տարածությունը կարող է խոսել ձեր հարաբերությունների մասին: Գործնական հարաբերությունների դեպքում ձեր միջև հեռավորությունը կլինի 1.5-3.5 մետր: Եթե նա Ձեր մեջ տեսնում է ընկերոջ, ապա հեռավորությունը կլինի 0.75 – 1.5 մետր: Սրանից ավելի մոտ գտնվելու դեպքում նա ակնհայտորեն ուզում է զգալ Ձեզ, ուզում է գրկել կամ ուղղակի մոտ լինել:
Հոնքերը բարձրացնելը նույնպես նշան է: Երբ տղամարդը նայում է իր հավանած կնոջը, անկախ իր ցանկությունից նրա հոնքերը բարձրանում-իջնում են:
Երբ նայում եք ուղիղ նրա աչքերի մեջ, նրա շուրթերը փոքր-ինչ բացվում են: Դա արդեն իսկ ցույց է տալիս այն, որ Դուք դուր եք գալիս նրան:
Եթե նա անընդհատ ուղղում է մազերը, օձիքը ,ապա ուզում է լավագույնս ներկայանալ Ձեր աչքերում: Եթե նա բութ մատը դնում է գոտու համար նախատեսված կապերի մոտ և քաշում դրանք դեպի դուրս՝ մեջքը հրելով հետ, ապա ուզում է՝ նկատեք իր սեքսուալությունը:
Դուք կարող եք հարյուր տոկոսով համոզված լինել, որ նա Ձեզ շատ է հավանում, եթե Ձեր ներկայությամբ սկսում է ուղղել գուլպաները: Մի մտածեք, թե դա անշնորհքություն է: Դա ուղղակի դրսևորվելու ձև է: Նա իսկապես փորձում է դուր գալ Ձեզ:
Ամենաէական մատնիչը հայացքն է: Դուք պարզապես չեք կարողնում հեռացնել Ձեր հայացքը նրանից՝ անընդհատ սպասելով փոխադարձության: Երբ Ձեր հայացքները հանդիպում են, իսկ Դուք, անկախ Ձեր կամքից, ուղղում եք մեջքը, նշանակում է՝ ուզում եք լավագույնս ներկայացնել Ձեր կազմվածքը:
Երբ ընկերների շրջապատում եք, տեսնելով նրան, սկսում եք բարձր ծիծաղել՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը: Դա այնքան արագ է ստացվում, որ հնարավոր է՝ անգամ չնկատեք, որ Ձեր ծիծաղն ուղղված է նրա ուշադրությունը գրավելուն: Բայց այ նա գլխի կընկնի, քանի որ անկախ Ձեր կամքից ծիծաղելու հետ մեկտեղ Դուք աչքերով փորձում եք որսալ նրա արձագանքը:
Երբ Դուք ծիծաղում եք նրա յուրաքանչյուր կատակի վրա, դա ոչ թե նշանակում է՝ նրա կատակների երկրպագուն եք դարձել, այլ իսկապես ուրախ եք, որ նա Ձեր կողքին է: Դուք պարզապես ուզում եք նրան Ձեր կողքին պահել՝ հասկացնելով, որ Ձեզ հաճելի է լսել նրան:
Եթե նրան լսելով Ձեր գլուխն ակամայից թեքվում է դեպի ուսը, ձեռքերով սկսում եք խաղալ վզնոցի հետ կամ պարզապես մատներով խաղում եք, դա ցույց է տալիս Ձեր անհանգստությունը, լարվածությունը, իսկ դա նշան է, որ Դուք անտարբեր չեք…
Երբ նրա հետ խոսում եք կամ պարզապես զգում եք նրա հայացքը՝ ուղղված Ձեզ, սկսում եք խաղալ մազերի հետ, հպվել Ձեր ականջի ետնամասին կամ պարզապես գլուխը թեքում եք մի կողմի վրա և ձեռքով շոյում ձգված վիզը: Դուք նյարդային չեք և ոչ էլ կաշկանդվում եք, պարզապես հավանում եք նրան:
Երբ Դուք ձևացնում եք, թե ձեր հետաքրքրությունները համընկնում են: Սա ամենապարզ միջոց է հաճոյանալու նրան և միաժամանակ ցույց տալու, որ նա հետաքրքիր է Ձեզ, որ Դուք ցանկանում եք ուսումնասիրել նրան:
Երբ շփվելու ընթացքում անընդհատ փորձում եք դիպչել նրան, դա խոսում է Ձեր՝ նրան մոտ լինելու ցանկության մասին:
Ավելի խորամանկները հպվում են նրան ուսով կամ խոսքի ընթացքում կարող են դիպչել ձեռքին: Իսկ նրանք, ովքեր շատ ավելի պարզ են, անում են համարձակ քայլեր. ուղղում են նրա օձիքը կամ դուրս ցցված մազը: