Արսեն Սաֆարյանն օրերս ավարտեց նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Երգը կոչվում է «Վերադարձիր քո տուն»:

«Ի սկզբանե նման երգ ստեղծելու մտահղացումը իմ և Ավետ Բարսեղյանի լավ բարեկամ Պիեր Բաղդադյանինն էր, ով նույնպես վերջերս ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք: Նրա խորհրդով բազմաթիվ ընտանիքներ են հետ եկել Հայաստան, այդ պատճառով նա առաջարկեց մեզ գրել մի երգ, որը վերադարձի կոչ կանի»:

Արսենն այս երգն առանձնացնում է մնացածից, որովհետև այս անգամ երգի ստեղծման ուղին այլ է եղել:

«Սա առաջին անգամն էր, երբ ես երաժշտությունը գրեցի բառերի հիման վրա, ոչ թե հակառակը: Ավետ Բարսեղյանն արդեն գրել էր խոսքերը, ինձ մնում էր այդ խոսքերին համապատասխան մեղեդի գրել»,- ասում է հեղինակ-կատարողը՝ ավելացնելով,- «պետք է խոստովանեմ, որ նման տարբերակով մեղեդի ստեղծելն ավելի բարդ է: Մի քանի օր անց պատրաստ էր նաև երաժշտությունը, բայց քանի որ մի քանի տեղերում խոսքերն ու մեղեդին չէին համապատասխանում իրար, եղբայրս՝ Արթուր Սաֆարյանը, նույնպես աշխատեց երգի վրա: Երգն ի վերջո դարձավ իմ, եղբորս և Ավետ Բարսեղյանի համատեղ աշխատանքը»:

 

Շարունակությունը՝ այստեղ: