Հանրահայտ Victoria’s Secret բրենդի «հրեշտակները» չեն թողնում, որպեսզի երկրպագուներն իրենց կարոտեն։ Նրանք մեկ ներքնազգեստով հայտնվում են «Լուվրի» պատշգամբում, մեկ էլ ներկայանում անկեղծ ու կրքոտ ֆոտոսեսիաներով, գրում է Tatler-ը։

Ամսագիրը նշում է, որ «հրեշտակներից» մեկը՝ Քենդիս Սվեյնփոուլը, իրեն հատուկ կանացիությամբ ու հմայքով ներկայացրել է Victoria’s Secret-ի ներքնազգեստի նոր հավաքածուն։

Նկարահանումների ժամանակ մոդելը ներկայացել է մորթե թիկնոցներով, կիսաթափանցիկ, շրջազգեստներով ու ռոմանտիկ աքսեսուարներով։