Հաճախ կարելի է հանդիպել գեղեցիկ կանանց, որոնց արտաքինից դատելով՝ հստակ երևում է' միշտ հետևում են իրենց ու խնամում, բայց կա մի խնդիր, որի լուծումը չենի կարողանում գտնել: Խոսքը վերաբերում է աչքերի տակ առաջացած պարկիկներին: Պարկիկները կարող են առաջանալ գենետիկայի կամ սխալ կենսակերպի պատճառով: Առաջինի դեպքում աչքերի նման տեսքը բնական է ու փոխանցվում է մորից զավակներին, իսկ երկրորդ դեպքի պատճառները հազարավոր են: Մենք պարկիկների առաջացման տեղիք ենք տալիս, երբ առանց հատուկ ակնոցների ժամեր ենք անցկացնում համակարգչի դիմաց, հազվադեպ ենք լինում բնական միջավայրում, պարբերաբար օգտագործում ենք ալկոհոլային խմիչքներ: Աչքերի տակ պարկիկների առաջացման պատճառ կարող են լինել նաև վատ սնունդը, օրգանիզմում ջրի ավելցուկը, սթրեսը:

Իսկ ինչպե՞ս պայքարել աչքերի պարկիկների դեմ: Ահա մի քանի խորհուրդ:

1. Չորացրած երիցուկի մեկ ճաշի գդալը եռացրեք մեկ բաժակ ջրում, թողեք, որ 15 րոպե թրմվի, ապա ստացված լուծույթով աչքերին թրջոցներ դրեք 10-15 րոպե:

2. Նույն մեխանիզմով կարելի է թրջոցի մեկ այլ բաղադրատոմս ստանալ: Այս դեպքում մեկ բաժակ ջրում է պետք է եռացնել ոչ միայն երիցուկ, այլև սև կամ կանաչ թեյը:

3. Կարտոֆիլը ևս հիանալի մեթոդ է' պայքարելու աչքերի տակ առաջացած պարկերի դեմ: Կարտոֆիլի օգտագործման լավագույն ձևը այս դեպքում որևէ բանի հետ այն չխառնելն է: Պարզապես մաքրեք կարտոֆիլը, լվացեք, կտրատեք շրջանաձև, պառկեք և շրջանակներից երկուսը դրեք աչքերին 20-25 րոպեով:

4. Նույն կերպ աչքերին կարելի է դնել նաև կտրատած վարունգ:

5. Կարելի է պատրաստել նաև հատուկ սառույց աչքերի համար: Այդ նպատակով վերցրեք մեկ ճաշի գդալ չորացրած երիցուկ, եռացրեք այն մեկ բաժակ ջրում, ծածկեք և թողեք մինչև ամբողջական սառեցումը: Հետո ստացված թուրմը լցրեք սառույցի կաղապարների մեջ ու տեղափոխեք սառնարան: Երբ սառույցները պատրաստ կլինեն, դրանցով պարզապես մերսեք աչքերի մաշկը:

6. Սառույց ստանալու համար կարելի է օգտագործել նաև հասարակ հանքային ջուրը:

7. Մաղադանոսի արմատները մանր կտրատեք կամ անցկացրեք մսաղացով: Վերցրեք մեկ ճաշի գդալ արմատ, որին ավելացրեք 2 ճաշի գդալ կանաչ թեյի լուծույթ: Ստացված խառնուրդը դրեք աչքերին, թողեք 20 րոպե, ապա մաքրեք բամբակով' թաթախված կանաչ թեյի մեջ: