Վերջերս սկանդալային երգչուհի Ջուսը MediaMall.am-ի թղթակցի հետ զրույցում սկանդալային հայտարարություն էր արել. «Ես կմերկանամ 10.000 դոլլարի դիմաց», ինչը քննարկման առիթ դարձավ ոչ միայն լայն հասարակության շրջանում, այլև շոու բիզնեսի ներկայացուցիչների մոտ: Մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում երգչուհի Սոնե Սիլվերը, արձագանքեցին երգչուհու հայտարարությանը: Սոնեն, մասնավորապես, նշել էր. «Ես համարում եմ դա խայտառակություն, քանի որ նորմալ մարդիկ ոչ մի գրոշի դիմաց չեն մերկանում, եթե ուզում է երգել՝ թող երգի, իսկ եթե ուզում է մերկանալ' թող կատարի բոլորիս հայտնի նոր մասնագիտության ընտրություն»: Հայտարարությունից զայրացած Ջուսը MediaMall.am-ին ուղարկված նամակում պատասխանել էր Սոնե Սիլվերի հայտարարությանը. «Ես զարմանում եմ, մարդիկ ինչքան կարող են ստոր լինել: Խոսքս ուղղում եմ Սոնա Սիլվերին՝ դու ինչպե՞ս կարող ես նման կերպ «բլթացնել» իմ անձի շուրջ, թող Սոնա Սիլվերը դառնա Ջուս, հասնի այն աստիճանին, ինչին ես եմ հասել, ու նոր իրավունք կունենա իր կարծիքը արտահայտել: Ես սեքսով չեմ զբաղվում գումարի դիմաց, ինչպես անում են շատերը, ավելին, ես շատ երկար ժամանակ սեռական հարաբերություններ չեմ ունեցել, որովհետև չեմ գտնում իմ երկրորդ կեսին, ավելին ասեմ, ինձանից նրան խորհուրդ, որ գնա և ամսագրերից մեկի համար կիսամերկ ֆոտոշարք պատրաստի, որ գոնե սկսեն իր մասին խոսել: Սոնա Սիլվերը մեկն է, որ հավաքույթների ժամանակ գալիս և ժպտադեմ ողջունում է ինձ, իսկ հետո նման կերպ արտահայտվում, էլ ի՞նչ կարելի է սպասել նման կերպարից: Եվ մի բան էլ ավելացնեմ՝ չի կարելի գործընկերների մասին բարձրաձայն խոսել ու քննադատել, պետք է ունենալ ներքին կուլտուրա և հասկանալ, որ դա անտակտ է»:
Երգչուհու հայտարարության իրական դրդապատճառները պարզելու, ինչպես նաև նրա բեմական գործունեության մասին զրուցեցինք Սոնե Սիլվերի հետ:
-Վերջերս Ջուսի՝ գումարով մերկանալու մասին հնչեցրած քո հայտարարությունից Ջուսը վիրավորել էր…
- Ես ընդհանրապես չեմ ցանկացել վիրավորել ինչ որ մեկին, ուղղակի դա իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ մերկանալու վերաբերյալ:
- Ինչպե՞ս ընդունեցիք Ջուսի նամակը:
-Ակեղծ ասած՝ շատ էի վիրավորվել, քանի որ ես միտում չեմ ունեցել նրան վիրավորելու:
-Որպես Ջուսի գործընկեր՝ ինչ կարծիք ունեք նրա երգարվեստի մասին:
-Որպես գործընկեր՝ գնահատում եմ նրա տաղանդը և արվեստը:
- Մի փոքր՝ քո մասին, ճանաչվեցիր սերիալում, որից հետո եղավ Ձեր տեսահոլովակը, արդյո՞ք սերիալը պարզ ու հեշտ PR-ի միջոց չէր:
- Իհարկե՛ ոչ, քանի որ իմ առաջին տեսահոլովակը նկարահանվել է երեք տարի առաջ, իսկ հեռուստասերիալը եթերում էր նախորդ տարվանից: Ես հեշտ PR-ի սիրահար չեմ:
- Ճի՞շտ են այն խոսակցությունները, որ դու նշանված ես եղել մեծահարուստ երիտասարդի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով նշանի մատանին հետ ես վերադարձրել:
- Ես չեմ զարմանում նման խոսակցությունների առկայությունից, քանի որ իմ անձի շուրջ շատ ավելի ծիծաղելի լեգենդներ են հյուսվել:
- Վերջերս մենահամերգ ես ունեցել: Ինչպիսի՞ արձագանքներ ես ստացել:
- Այն շատ կարևոր էր ինձ համար, քանի որ դա ոչ միայն իմ առաջին մենահամերգն էր, այլև կոնսերվատորիայի ասպիրանտուրայի կարմիր դիպլոմը նշելու երեկույթ էր: Այնտեղ հնչեցին շատ լավ կարծիքներ՝ արհեստավարժ երաժիշտների կողմից:
Դավիթ Պոլոյան