Թրթուրների որոշ տեսակներ, որոնք պատկանում են Geometridae ընտանիքին, հետաքրքիր պաշտպանիչ հատկություն են ձեռք բերել: Սովորաբար թրթուրներն ունեն այն ծաղկի կամ բույսի գույնը, որով նրանք սնվում են: Սակայն բնության մեջ կան թրթուրների հետաքրքրաշարժ նմուշներ, որոնք էվոլյուցիայի ընթացքում ավելի հեռուն են գնացել, ներկայացնում է bigpicture.ru-ն:

Այս տեսակները քողարկում են իրենց մարմինը ծաղիկների պսակներով կամ տերևներով' ամրացնելով դրանք մարմնին մետաքսաթելի միջոցով: Երբ տերևները թառամում են, նրանք նոր ծաղկեփունջ են պատրաստում իրենց համար:

Բնության մեջ ապրող յուրաքանչյուր էակ, որի համար կյանքը անդադար պայքար է, ձգտում է անտեսանելի մնալ այն կենդանիների աչքերին, որոնց համար վերջինս կարող է որս դառնալ: Այդ իսկ պատճառով ցանկացած կենդանի բնությունից օժտված է քողարկվելու բնազդով, որը ժամանակի ընթացքում կատարելագործվում է: