Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ սմարթֆոնի ճկուն էկրանների արտադրություն է սկսում՝ ենթադրելով, որ նոր տեխնոլոգիան մեծ հաջողություն կունենա շուկայում։
Ինչպես նշում է The Telegraph-ը, արդեն ընթացիկ տարվա նոյեմբերին այն կներկայացնի 7 դյույմ անկյունագծով ճկուն էկրաններով սմարթֆոններ։
Լուսարձակող դիոդներով OLED էկրանային պանելները պատրաստված կլինեն ոչ թե ապակուց, այլ պլաստմասսայից, ինչի շնորհիվ էկրանները ոչ միայն ճկուն կլինեն, այլ նաև չկոտրվող։
Ոլորտի մեկ այլ հսկա՝ հարավկորեական Samsung-ը, անցած ամիս հայտարարել է, որ հոկտեմբերին վաճառքի կհանի ճկուն էկրանով առաջին սմարթֆոնը, ինչը, սակայն, դեռևս տեղի չի ունեցել։