
Ռալֆ Լորենը ներկայացրել է նոր պայուսակներ, որոնք ստեղծված են իսկական լեդիների համար: Դիզայները դրանք ստեղծել է իր կնոջ' Ռիկի պատվին և կոչել է հենց նրա անունով' Ralph Lauren Soft Ricky bag:
Այս երկու նոր պայուսակների գույները կապույտի, սևի և սպիտակի համադրությամբ են ստեղծված, իսկ ներսի մասը' միայն կապույտ է: Նշենք նաև, որ այս առանձնահատուկ պայուսակները վաճառքում կլինեն հոկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի վերջ և արժեն 1750 եվրո: