Նվեր տալը հարազատ մարդուն հաճելի զգացողություններ պարգևելուց բացի նաև պատմության մեջ հավերժանալու հիանալի տարբերակ է, գրում է Luxlux.net-ը և ներկայացնում պատմության մեջ 5 ամենահայտնի ու շքեղ նվերները, որոնք համաշխարհային հռչակ են բերել այն նվիրողներին:
1. Թաջ Մահալ
Ամենաշքեղ և թանկարժեք նվերների շարքում առաջինը Թաջ Մահալ տաճարն է, որի կառուցման հիմքում ընկած է ողբերգական պատմությունը: Այս հուշարձան-դամբարանը կառուցել է Մեծ Մոնղոլների կայսր Շան Ջահանը' իր սիրելի կնոջ' Մումթազ Մահալի հիշատակին, ով մահացել է 14-րդ երեխային լույս աշխարհ բերելիս:
2. Կղզի' Ժակլին Քենեդիի համար
Միլիարդատեր Արիստոտել Օնասիսը իր սիրելիին' Ժակլին Քենեդիին է նվիրել 500 ակր մակերես ունեցող կղզին, որն իր արտասովոր տեսքի համար ստացել է Կարիճների կղզի անվանումը: Ավելի ուշ այս կղզում տեղի է ունեցել Արիստոտել Օնասիսի և Ժակլին Քենեդիի ամուսնությունը:
3. Թագավորական զբոսանք մորթու վրա
Արևային արքա Լյուդովիկոս 14-րդը նվերներ անելիս պակաս առատաձեռն չէր, քան արևելյան շեյխերն ու ժամանակակից միլիարդատերերը: Ֆրանսիայի ղեկավարն իր կնոջն է նվիրել սամույրի մորթուց ծածկոց, որի երկարությունը հասնում էր 1.5 կմ-ի: Այն ստեղծվել էր հատուկ նրա համար, որպեսզին թագուհին ամեն առավոտ արթնանալուց անմիջապես հետո կարողանա բոբիկ զբոսնել այգում:
4. Վարդեր Մերիլին Մոնրոյի համար
Մերլին Մոնրոն վայելում էր բազմաթիվ տղամարդկանց սերը, սակայն բոլորից շատ նրան սիրել ու հավատարիմ է եղել մարզիկ Ջո Դի Մաջիոն, ում հետ Մերիլինն ամուսնացած է եղել ընդամենը 9 ամիս: Իրենց հարսանիքին տեսնելով վարդերի հսկայական փունջը Մերլինը խնդրեց փեսացուին իր մահից հետո ամեն շաբաթ իր գերեզմանին թարմ ծաղիկներ տանել: Մոնրոն մահացավ 8 տարի անց, և այդ օրվանից 20 տարիների ընթացքում Ջո Դի Մաջիոն շաբաթական երեք անգամ ալ վարդեր է ուղարկում սիրելիի գերեզմանին:
5. Թեյլոր-Բարթոնի ադամանդը
Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի հարաբերությունները հաճախ անվանում են դարի սիրավեպ: Բարթոնը հաճախ է սիրելիին թանկարժեք նվերներ հանձնել, որոնցից մեկն էլ 70 կարատանոց ադամանդն է: