Բրիտանացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որը տևել է 11 տարի: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2 տասնյակ ընտանիք: Արդյունքում բրիտանացի գիտնականները պարզել են, որ երիտասարդ մայրերի երեխաները չեն առանձնանում բարձր ինտելեկտով:
Երիտասարդ կանանց մոտ ամենից հաճախ ծնվում են ցածր IQ-ով երեխաներ:
Գիտնականներն այս երևույթը բացատրում են նրանով, որ կանայք, ովքեր մայրացել են 22 տարեկանում, ավելի հաճախ են հղիության ընթացքում սթրես ապրում:
Պարզվել է, որ 15-18 տարեկանում ծննդաբերող կանանց 42 տոկոսի մոտ գրանցվել է մինչծննդաբերական դեպրեսիա: Սա, հավանաբար, ազդել է ձևավորվող երեխայի վրա:
Հետազոտողները եզրակացրել են նաև, որ երիտասարդ մայրերի երեխաների 19,4%-ը խնդիրներ են ունեցել ուսուցիչների ու հասակակիցների հետ: