Երգչուհի Ջուսը, որի անվան շուրջ գրեթե միշտ սկանդալներ են, վերջերս MediaMall.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց, որ պատրաստ է 10.000 դոլարով մերկանալ ֆոտոսեսիաների համար, ինչը շոկ առաջացրեց, ոչ միայն լայն հասարակության, այլև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում:


MediaMall.am-ը զրուցեց հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի հետ, փորձելով ճշտել այդ երևույթի նկատմամբ նրանց վերաբերմունքը:


Սարո. «Ես կարծում եմ, որ Ջուսի դեպքում դա նորմալ երևույթ է, քանի որ ինքը ունի ոչ հայկական մտածելակերպ: Սակայն կարծում եմ, որ հաշվի առնելով իմ սկզբունքները՝ դա նորմալ երևույթ չէ, իսկ Ջուսի հետ կապված պետք է ասեմ, որ ես բավականին երկար ժամանակ ճանաչում եմ նրան և այդ ընթացքում հասկացել եմ, որ ինքը ոչ մի հարցի շուրջ կոմպլեքս չունի»:

 


























Սոնա Սիլվեր. «Ես համարում եմ դա խայտառակություն, քանի որ նորմալ մարդիկ ոչ մի գրոշի դիմաց չեն մերկանում, եթե ուզում է երգել՝ թող երգի, իսկ եթե ուզում է մերկանալ՝ թող կատարի բոլորիս հայտնի նոր մասնագիտության ընտրություն»:

Լայանա. «Օրինակ ես, առաջին հերթին լինելով ամուսնացած հայ կին, նման քայլ կամ նման հայտարարություն չէի անի, իսկ որպես երգչուհի՝ ինձ համար դա նորմալ երևույթ չէ, քանի որ նման բաները բացում են շատ փակագծեր, ինչպես նաև կարծիք են ստեղծում տվյալ անձի մասին: Այդ առումով մենք «ազատ» երկրում չենք ապրում, միգուցե ԱՄՆ-ում դա նորմալ համարվի, բայց այնուամենայնիվ մենք Հայաստանում ենք ապրում»:





















Կարեն Քոչարյան. «Ես այդ երևույթին վերաբերեցի շատ վատ, իհարկե դա նրա անձնական գործն է: Իսկ Ջուսը առհասարակ կապ չունի հայկական երգարվեստի հետ, Ջուսը ի՞նչ երգարվեստ, այն էլ հայկական: Հայկական երգարվեստը շատ ավելի բարձր է, հայկական երգարվեստի մասն են կազմում Գոհար Գասպարյանը, Տիգրան Լևոնյանը, Օֆելյա Համբարձումյանը Վալյա Սամվելյանը և շատ այլ մեծեր:

Իսկ եթե ուզում է մերկանալ, թող գնա արտասահմանում մերկանա: Գիտեք ցավը նրանում է, որ շատերը «անկախություն» սուրբ բառը, կապում են «անկապություն» բառի հետ և մերկանալուվ ձգտում հասնել ճանաչման: Ամոթ է»:

 

 

Դավիթ Պոլոյան