ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչները որոշել են իրենց հարսանիքը նշել անսովոր եղանակով: Նրանք գնացել են տեղի այգիներից մեկը, որտեղ գտնվում էր դահուկորդների և սնոուբորդիստների համար նախատեսված ճոպանուղին:
Սիրահարները եկեղեցի են հասել՝ իրենց հարսանեկան զգեստներով իջնելով ճոպանուղիով, հայտնում է Vesti.ru-ն՝ հղում կատարելով Huffington Post-ին:
Հարսնացուն նշել է, որ չի վախեցել արագընթաց վայրէջքից և մեծ հաճույք է ստացել այդ տոնից: Նրա ամուսինը նույնպես գոհ է մնացել: Այս զույգն առաջինը չէր, որ նման կերպ էր նշում իր հարսանիքը, սակայն միշտ չէ, որ նման վայրէջքներն առանց վթարի են անցել: