Կակաոյի հոտը մանկությունն է հիշեցնում, այն ունի տրամադրությունը բարձրացնող հատկություն: Մի փոքր երևակայություն և տաղանդ ունենալու դեպքում կակաոյի հատիկներով կարելի է գեղեցիկ նկարներ ստանալ:
Գիտությունը բացահայտել է' կակաոյի մեջ պարունակվում են մարդու համար կենսական կարևորություն ունեցող նյութեր: Մասնավորապես, կակաոն պարունակում է երկու անփոխարինելի ամինաթթու՝ արգանին և տրիպտոֆան, որոնք մարդու օրգանիզմում ինքնուրույն չեն արտադրվում: Արգանինը' որպես բնական աֆրոդիզիակ, նպաստում է սեռական ակտիվությանը:
Կակաոն տրամադրություն է բարձրացնում
Տրիպտոֆանը, լինելով բնական հակադեպրեսանտ, նպաստում է լավ ինքնազգացողությանը և բարելավում սրտի և անոթների աշխատանքը: Կակաոն բավարար քանակությամբ մագնեզիում է պարունակում սրտանոթային համակարգի գործունեությունը բարելավելու համար:
Կակաոն ավելի մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, քան սուրճը:
100 գրամ կակաոյի մեջ պարունակվում է 230 միլիգրամ կոֆեին, իսկ 100 գրամ սուրճի մեջ' 100 – 150 միլիգրամ: 100 գրամ սև թեյը պարունակում է 70 միլիգրամ կոֆեին:
Կակաոյի չարաշահումից խուսափելու համար պետք է օրական սահմանափակվել 2 բաժակով:
Բարձր ճնշում ունեցող մարդիկ հատկապես պետք է զգույշ լինեն կակաոյի օգտագործման հարցում:
Ինչպես ընտրել
Կակաոն կարելի է ընտրել հետևյալ սկզբունքով' առանց հավելումների կակաոյի փոշին մատներով տրորելու դեպքում այն չպետք է փշրվի:
Ինչպես պահպանել
Կակաոն պետք է պահպանել հերմետիկորեն փակ ամաններում' դրա մեջ ավելացնելով վանիլի փայտիկ: