1. Երկու զույգ իդեալական ջինսե տաբատ: Մեկը մուգ, մյուսը' բաց երանգի: Կարևորը դրանք սազեն քո կազմվածքին, ընդգծեն դրա առավելություններն ու թաքցնեն թերությունները: Եվ հիշիր, որ ջինսե տաբատն այն բանն է, որի վրա տնտեսել չի կարելի:

2. Սև ու սպիտակ գծավոր վերնաշապիկներ: Այս վերնաշապիկները կան բոլոր բրենդների բազային հավաքածուներում: Աշխատիր ընտրել որակյալ կտորից օրինակներ, որպեսզի դրանք ծառայեն որքան հնարավոր է երկար:

3. Սև ու բեժ կոշիկներ միջին կրունկի վրա: Զգեստապահարանում կարող ես ունենալ 500 զույգ կոշիկ, բայց այս երկուսը պարզապես պարտադիր պայման են: Դրանք պետք է լինեն որակյալ և թանկարժեք: Նախ դրանք ունիվերսալ են և երբեք դուրս չեն գա նորաձևությունից, հետո հարմար կրունկը երբեք չի դավաճանի:

4. Մատիտ փեշ: Այն սազում է բոլորին, ձգում է կազմվածքն ու նիհարեցնում է: Այժմ նորաձև են բարձր գոտկատեղով մոդելները:

5. Կոստյում: Այն նուրբ, բայց գործնական կերպար կհաղորդի քեզ: Արձակված մազերով և կոնտրաստային վերնաշապիկով շքեղ է նայվում: Բացի այդ պիջակը կարող ես առանձին կրել' ջինսերի և անգամ շորտերի հետ: Իսկ տաբատը կարող ես կրել ծովային ոճով վերնաշապիկների հետ:

6. Սև տարողունակ պայուսակ: Առանց մեկնաբանություններ: Թեև ոչ' ընտրիր որակյալ կաշվե պայուսակ:

7. Փոքրիկ սև զգեստ: Կամ կարմիր, կամ անգամ կապույտ կամ սպիտակ: Կարևորը որ լինի կոկտեյլային և քեզ շատ սազի: Համադրիր այն պիջակների, լայն սվիտերների և ջեմպերների հետ: Կրիր բոկոտիկների, բալետկաների և բարձրակրունկների հետ:

8. Շատ գեղեցիկ ներքնազգեստ: Ներքնազգեստը պետք է լինի որակյալ, հարմար, ոչ արհեստական կտորիներից:

9. Եվ անպայման գնիր քեզ համար գեղեցիկ պայուսակ դիմահարդարման պարագաների համար, դրամապանակ, նոթատետր, գրիչ և այլ մանր պարագաներ: Մի խնայիր դրանց վրա:

 

Հեղինակ՝ Mari Love