1. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը:

2. Իրականությունը սոսկ պատրանք է, պարզապես շատ համառ պատրանք:
3. Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության' կույր:
4. Առողջ դատողությունը նախապաշարմունքների հավաքածու է, որ ձևավորվում է մինչև 18 տարեկան հասակը:
5. Գիտությունը հիանալի է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի դարձել ապրուստի միջոց:
6. Տեխնոլոգիական առջընթացն ասես կացին լինի խելացնոր հանցագործի ձեռքին:

7. Անհնար է ուժով խաղաղություն պահպանել: Խաղաղությունը հաստատվում է փոխըմբռնման շնորհիվ:
8 Աշխարհում կա երկու անծայրածիր բան' տիեզերքը և մարդկային հիմարությունը, և ես այնքան էլ վստահ չեմ տիեզերքի պահով:
9. Եթե չեք կարողանում ինչ-որ բան բացատրել պարզ ձևով, ապա դուք ինքներդ էլ բավականաչափ լավ չեք հասկացել դա:
10. Ես ոչ մի առանձնահատուկ տաղանդ չունեմ: Ես պարզապես չափազանց հետաքրքրասեր եմ:

11. Գիտելիքի միակ աղբյուրը փորձն է:
12. Սեղան, աթոռ, մրգով լի ափսե և դաշնամուր… Ուրիշ էլ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար:
13. Սերն ավելի լավ ուսուցիչ է, քան պարտականությունը:
14. Բոլորին պետք է հարգել իբրև անհատ, սակայն ոչ մեկի պետք չէ կուռք դարձնել:
15. Ոչինչ չի կարող ավելի հեղինակազրկել երկրի կառավարությանը, քան այնպիսի օրենքների ընդունումը, որոնք չեն կարող գործադրվել:
16. Մարդկանց մեծ մասը կարծում է, որ մեծ մաթիմատիկոս դառնում են ինտելեկտի շնորհիվ: Նրանք սխալվում են. Մեծ մաթեմատիկոս դառնում են խառնվածքի շնորհիվ:
17. Բանականությունը ձեզ A կետից B կետ կհասցնի, իսկ երևակայությունը ձեզ ցանկացած տեղ կհասցնի:
18. Ես չափազանց կրոնապաշտ անհավատ եմ. սա կրոնի մի նոր տեսակ է:
19. Քիչ են մարդիկ, ովքեր տեսնում են իրենց սեփական աչքերով և մտածում սեփական խելքով:
20. Անխռով կյանքի միապաղաղությունն ու միայնությունը խթանում են ստեղծագործ միտքը:

Աղբյուրը՝Ավելին քան փաստեր