Նունե Եսայան
Ցավով տեղեկացա մեր մեծանուն դերասան' Սոս Սարգսյանի մահվան մասին:
Ցավակցում եմ Վարպետի ընտանիքի անդամներին, հարազատներին,բարեկամներն նրա արվեստը սիրողներին:
Միշտ դիտելու ենք «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»-ն‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»-ը‚ «Խաթաբալա»-ն, «Ձորի Միրո»-ն և ցավով ու ափսոսանքով հիշելու ենք քեզ :
Հանգչիր խաղաղությամբ...
Տիգրան Ներսիսյան և Նելլի Խերանյան
Մեր ՍՈՍԸ Գնաց . Մեր ՎԱՐՊԵՏԸ Գնաց . Մեր ՀԱՐԱԶԱՏԸ Գնաց . Շնորհակալ ենք այն օրերի համար, որ ապրեցինք, զգացինք,վայելեցինք: Այն գեղեցիկ, դժվարին և անկրկնելի օրերի համար, որ պարգևեցիր մեզ: Մենք միշտ հիշելու ենք ՔԵԶ: Թող վառ մնա քո հիշատակը հավերժ:
Հրաչ Մուրադյան
Աշխարհի ծայրում տեղեկացա իմ համար մի ամբողջ աշխարհ արժեք ունեցող մարդու մահվան լուրին: Ցավում եմ... ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻԴ ԼՈւՍԱՎՈՐԻ ՊԱՊԻ ՋԱՆ:
Շուշաննա Թովմասյան
Երեկ կյանքից հեռացավ հայ ազգի մեծանուն դերասան Սոս Սարգսյանը: Մարդ լեգենդ, ով իր կյանքի ողջ ընթացքում կերտեց բազում դերեր՝ թողնելով սերունդներին հզոր մշակութային ժառանգություն:
Հավերժ փառք Ձեզ, հարգելի Սոս Սարգսյան...
Քրիստինե Պեպելյան
Մեր մեծագույն կորուստներից մեկը' Սոս Սարգսյանի կորուստն է:
Մեծ, անփոխարինելի մարդ: Շատ եմ ափսոսում:
Սոֆի Մխեյան
Ննջես խաղաղությամբ... ՄԵԾ ՄԱՐԴ՝ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ:
Ռազմիկ Ամյան
Մեծ ցավով ստացա Սոս Սարգսյանի կյանքից հեռանալու լուրը: Նրա ավանդը և դերը չափազանց մեծ էր և անգնահատելի: Ցավակցում եմ հարազատներին, մտերիմներին և ՄԵԶ...
Մարտին Մկրտչյան
Վարպետի բացակայությունը, մշակութային, և ոչ միայն, դեռ շատ տասնամյակներ կզգանք: Շատ եմ ցավում, անկեղծ շատ հաուզված եմ: