Այսօր Երևանում մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Լուրը ESem.am-ի հետ զրույցում հաստատեց Սոս Սարգսյանի անվան թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը: Դերասանն 83 տարեկան էր և ուներ առողջական խնդիրներ:
Նոխորդ տարվա հոկտեմբերին՝ 83-ամյակի օրը, նա հիվանդանոցում էր՝ վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ հայտնաբերվել էր թոքերի բորբոքում: