ՀԱՐՑ: Ինձ դուր չի գալիս ոտքերիս ձևը. շատ բարակ են: Մարզումները ոչ մի օգուտ չեն տալիս: Ի՞նչ կարելի է անել:

ՊԱՏԱՍԽԱՆ: Ֆիզիկական մարզումների շնորհիվ այդ առումով արդյունքի հասնելը համարյա անհնար է: Ոտքերի ձևը կարող ես փոխել պլաստիկ վիրահատության միջոցով: Սակայն իմպլանտների միջոցով ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե ծռության կամ չափից դուրս բարակության պատճառը փափուկ հյուսվածքների անհամաչափ բաշխվածությունն ու մկանային թույլ զարգացվածությունն են: Եթե պատճառը ոսկորների ծռության մեջ է, արդեն օրթոպեդիկ վիրահատության կարիք կզգացվի:

Ամեն դեպքում, միայն մանրակրկիտ ստուգումից հետո մասնագետը կորոշի խնդրի լուծման տարբերակը, վիրահատության նպատակահարմարությունն ու կպարզի հավանական հակացուցումների առկայությունը:

Վալերի Երյոմենկո, պլաստիկ վիրաբույժ, «Օն Կլինիկ» բժշկական կենտոն