Այսօր Հոլիվուդի ամենագեղեցիկ, սակայն արդեն բաժանված զույգերից մեկի՝ Մայքլ Դուգլասի ու Քեթրին Զետա Ջոնսի ծննդյան օրն է։ Նախկին ամուսինները լույս աշխարհ են եկել միևնույն օրը, սակայն 25 տարվա տարբերությամբ։
Այս կապակցությամբ elle.ru-ն հրապարակել է գեղեցիկ ֆոտոշարք՝ ներկայացնելով Դուգլասի ու Զետա Ջոնսի 13-ամյա համատեղ կյանքի ամենավառ պահերը։
Մայքլն ու Քեթրինը ծանոթացել են 1998թ., Դովիլի կինոփառատոնին։ Առաջին անգամ զույգը հանրությանն է ներկայացել 1999թ.։
1999թ. սեպտեմբերի 25-ին նրանք առաջին անգամ միասին են նշել իրենց ծնունդները։ Մի քանի ամիս անց Մայքլը Քեթրինին առաջարկություն է արել։
Նրանք ամուսնացել են 2000թ. վերջին՝ Նյու Յորքում։ Այդ ժամանակ զույգն արդեն ուներ որդի։
Զույգի յուրաքանչյուր հայտնվելը կարմիր գորգի վրա իսկական իրադարձություն էր։
Հղիության վերջին ամսում գտնվող Զետա Ջոնսը «Օսկար» է ստանում , ինչի կապակցությամբ առաջինը նրան շնորհավորում է ամուսինը։
Ոճային ատլասե ձեռնոցների ու մետաքսե շորի շնորհիվ դերասանուհին ներառվել է Հոլիվուդի ամենաոճային աստղերի ցանկում։
Քեթին ու Մայքլը հաճախ էին անցկացնում ազատ ժամանակը ՝գոլֆ խաղալով։ Մի անգամ նրանց պատվին գոլի մրցարշավ է անցկացվել։
2011թ. հայտնի է դարձել, որ Մայքլը հաղթահարել է կոկորդի քաղցկեղն ու վերականգնվում է։
Մայքլ ու Քեթրինը լուսանկարվել են երեխաների հետ՝ Բուկինգհեմյան պալատի բակում։
Վերջին անգամ ամուսինները միասին հայտնվել են հանրության առաջ այս տարվա ապրիլին՝ Chaplin Awards Gala բարեգործական երեկոյի շրջանակներում։