Հանրահայտ դերասան և ռեժիսոր Ալ Պաչինոն նոր սիրավեպ ունի արգենտինացի դերասանուհի Լյուսյա Սոլայի հետ: Նրանց տարիքային տարբերությունը 40 տարի է, ինչը, սակայն, չի խանգարում նրանց վայելել երջանկությունը, գրում է ДНИ.ru-ն:
73 տարեկան հասակում Ալ Պաչինոն շարունակում է գրավել կանանց սրտերը: «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությանը դերասանը և նրա երիտասարդ սիրելին եկել են ձեռք ձեռքի բռնած, դեռահասների նման: Սիրահար զույգը չի թաքցրել իր զգացմունքները:
Պետք է նշել, որ Հոլիվուդի աստղը երբեք ամուսնացած չի եղել և միշտ գաղտնի է պահել իր անձնական կյանքը, իսկ նրա նախկին սիրուհիներն են եղել տասնյակ կանայք: Սակայն այժմ, կարծես, նա լուրջ է տրամադրված: