ԱՄՆ-ում 138 հազար դոլարից ավելի նվիրատվություն է հավաքվել Բոստոնի անօթևանի օգնության ֆոնդին: Հինգ օրվա ընթացքում նվիրատվություն է արել 5,6 հազար մարդ, գրում է ria.ru-ն:
Հիշեցնենք, որ Բոստոնի բնակիչ անօթևան Գլեն Ջեյմսը հայտնվել էր տեղական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում երկուշաբթի օրը այն բանից հետո, երբ վերադարձրել էր ոստիկանությանը 41 հազար դոլար գումարով պայուսակը:
Պայուսակի մեջ եղել է Չինաստանի քաղաքացու անունով անձնագիրը: Անօթևանի միջոցով ոստիկանության աշխատակիցները կարողացել են գտնել խոշոր գումարի տիրոջը:
Ջեյմսի արարքը ոգեշնչել է Վիրջինիա նահանգի բնակիչ Իտան Վիտինգտոնին, ով որոշել է ֆոնդ հիմնել, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան օգնել անօթևանին՝ նրա համար նվիրատվություններ փոխանցելով: