Անկախ նրանից, թե ինչքան հաջողակ ենք ու բախտավոր, կյանքում բոլորս էլ ունենում ենք խնդիրներ, կորուստներ կամ ձախողումներ: Իսկ եթե ձեզ հետ չեն պատահել նման բաներ ապա դեռ կպատահեն. ինչ-որ հարազատի մահը, անկանխատեսելի ծանր հիվանդություն, ֆինանսական խնդիրներ և այլն:

Կարևոր է սակայն այն, թե ինչպես ենք մենք կարողանում հաղթահարել մեր առջև ծագած տարբեր տեսակի ճգնաժամերը' ընկճախտի մեջ եք հայտնվում, թե՞ հաղթահարելով դժվարություններն ավելի ուժեղ եք դառնում, ձեռք բերում ինքնավստահություն ու իմաստություն: Այո, հավատացե՛ք, այդպես էլ է լինում:

Պատկերացրեք մի ամրակազմ, ճկուն ծառ փոթորիկի ժամանաակ: Քամու ուժգին հարվածներից այն կճկվի, կխոնարհվի բայց չի կոտրվի: Դրա ամուր արմատները կպահեն ծառին գետնին կպած: Իսկ երբ փոթորիկն ավարտվի ծառը նորից իր նախկին դիրքին կվերադառնա ու կշարունակի ծաղկել:

Հենց այս ծառի նման, դուք էլ կարող եք զարգացնել ձեր էմոցիոնալ ճկունությունը, որպեսզի տարբեր ճգնաժամային խնդիրների ժամանակ կարողանաք դիմակայել ու ավելի հեշտությամբ հաղթահարել դրանք:

6.Գիտակցեք ու ճանաչեք ձեր զգացմունքները:

Մի՛ փորձեք ձեզ տանջել կամ էլ փորձել փախչել այդ զգացումից: Կորուստները միշտ էլ ցավ են պատճառում, անկախ նրանից, թե ինչպիսին են դրանք' ամուսնության, աշխատանքի, սիրո և այլն: Դրանցից տառապելը բնական երևույթ է:Երբ կորցնեք ինչ-որ մեկի հանդեպ ձեր վստահությունը, բնական է, որ զայրույթ կապրեք: Երբ փորձում եք պայքարել ձեր զգացմունքների դեմ, այն ձեզ ավելի լարված է պահում ու հսկայական էներգիա խլում ձեզնից և խանգարում վերականգնվել ու մոռանալ:

Որպեսզի կարողանաք հաղթահարել խնդիրեները, դուք պետք է նախ ընդունեք ձեր զգացմունքները, ապրեք ու արտահայտեք դրանք: Բարձրաձայն արտահայտեք ձեր զգացմունքները, նույնիսկ ինքներդ ձեզ: Օրինակ բարձրաձայն ասեք. «Ես նրան մեքենայիս տակ կգցեյի»: Սա թույլ կտա ձեզ կողքից լսել, կողքից գնահատել ձեր զգացմունքներն ու իրավիճակը:
Մի՛ առանձնացեք, այլ փորձեք ավելի շատ շփվել:

Կիսվեք ինչ-որ մեկի հետ: Պարտադիր չէ ամեն պատահած մարդու' ով կհարցնի, թե ինչպես եք, պատմեք այն ամենն ինչ կա ձեր սրտում:
Փորձեք օրագիր գրել կամ էլեկրոնային բլոգ ստեղծել: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծանր զգացմունքների մասին գրելը դրանցից ազատվելու հրաշալի միջոց է, որը նվազեցնում է ընկճախտի մեջ ընկնելու հավանականությունը: Ինչքան շատ եք գրում այն իրավիճակի մասին, որում հայտվել եք, այնքան ավելի շատ է բացասական էներգիան դուրս գալիս ձեր միջից: Ձեր զայրույթը, տխրությունը ու վախերը գրելու միջոցով ճանաչելն ու արտահայտելը կօգնի ազատվել ծանր զգացմունքներից:

5.Ազատվեք բոլոր մեղադրանքներից:

5

Ինչո՞ւ սա պատահեց հենց ինձ հետ: Ի՞նչ եմ արել, որ արժանացել եմ սրան: Երբ դուք կորուստ եք ունենում, վնասվածք ստանում կամ էլ դավաճանվում, բնական է, երբ ինքներդ ձեզ այս հարցերն եք տալիս:

Բնական է, երբ փորձումն եք մեղադրել ուրիշին (դա այն վարորդի մեղքն էր..., տնօրենս ինձ երբեք հնարավորություն չի տվել դրևորվելու...): Ուրիշին մեղադրելը, սեփական ցավի փոխհատուցման միջոց է: Սակայն երբ դուք ձեր ցավի համար մեղադրում եք մեկ ուրիշին, այն ձեր մեջ երկարատև չարակամություն է ծնում, որն ուղղակի ավելի շատ ու երկարատև տառապանք է պատճառում ձեզ:

Ներե՛ք: Թո՛ւյլ տվեք, որ ամբողջ թույնից ազատվի ձեր միտքն ու հոգին, սակայն գիտակցեք, որ դա չի նշանակում, թե ընդունում եք այն մադու արաքները, ով ձեզ ցավ է պատճառել:
Մի՛ կարծեք, թե ներելը թուլամորթություն է: Հիշեք, որ երբ ներում եք ինչ-որ մեկին, դուք կարող եք համապատասխան քայլեր ձեռնարկել որ այդ մարդը չօգտվի ձեր ներողամտությունից, կամ էլ այնպես անել, որ նախապես զերծ պահեք ձեզ նմանատիպ իրավիճակներում հայտնվելուց:

Հասկացե՛ք, արդյո՞ք այն զայրույթը, որն ապրում եք ինչ-որ կերպ օգնում է ձեզ: Մի՞թե ինչ-որ օգուտ կա դրանից:

Ամեն անգամ նման իրավիճակում հարցրեք ինքներդ ձեզ, թե ի՞նչ սովորեցիք այդ իրավիճակից, որում հայտվել էիք, և ինչպե՞ս հետագայում այն ձեզ կօգնի:
Եվ, որ ամենակարևորն է' ներե՛ք ինքներդ ձեզ: Երբ տեսնում եք, որ ինքնաքննադատությունը խեղդում է ձեզ, մի պահ կանգ առեք ու խորը շունչ քաշեք, հետո հասկացեք ու ընդունեք որ սխալվել եք, սակայն դուք սխալական եք ինչպես բոլորը: Ինքներդ ձեզ փորձեք ասել «Չնայած ես դա արել եմ, սակայն ես միևնույն է ընդունում եմ ինքս ինձ»:

4. Օգնության ձեռք մեկնող մարդկանց շրջան ստեղծեք

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդկանց մեծապես օգնում է հաղթահարել իրենց դժվարությունները սոցիալական միջավայրը: Օկլահոմայի համալսարանի պրոֆեսոր Ստյուարտ Ուոլֆի անցկացած հետազոտությունը Պենսիլվանիա նահանգի փոքրիկ Ռոզետո քաղաքում, ցույց է տվել, որ այդ քաղաքի բնակիչների մոտ սրտի հիվանդությունների, ալկոհոլի, թմրանյութերի նկատմամբ կախվածությունը և ինքնասպանություների մակարդակը խիստ ցածր էր քաղաքի հարևան բնակավակչերի համեմատությամբ:

Նրանց սնունդն ավելի լավը չէր, նրանք ավելի քիչ չէին ծխում կամ էլ ավելի շատ մարզվում, քան հարևան բնակավայրերում: Սակայն այստեղ սոցիալական կապն ավելի ամուր էր: Նրանք բոլորն իրար ճանաչում էին և կարիքի դեպքում' դիմում մեկը մյուսին: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ եթե Ռոզետոյի բնակիչների սոցիալական կապը երբև է ինչ-որ ձևով խախտվի, ապա դա վատ կանդրադառնա այդ քաղաքի բնակիչների երկարակեցության վրա:

Եվ իսկապես, 14 տարի հետո, երբ պարզվեց, որ քաղաքի բնակիչները տեղափոխվել են քաղաքից, աճել է նրանց տնտեսական միջոցները ու սոցիալական հեռավորություն, նյրանց մոտ սրտի հիվանդությունների քանակն ու մահացոութոյւնների թիվը սկսել է աճել:

Ահա թե ինչպես է պետք վարվել, երբ օգնության կարիք կունենաք. գտե՛ք ձեզ նման մարդկանց' նույն հետաքրքրություններով, նույն մտածելակերպով կամ մեկ այլ հատկանիշով ձեզ հոգեհարազատ ինչ-որ խումբ: Եթե չեք կարողանում նման որևէ խումբ գտնել, ինքնուրույն ստեղծեք այն: Այսօր հրաշալի միջոց են սոցիալական կայքերը: Հանդիպումներ կազմակերպեք, որտեղ կկարողանաք քննարկել ձեզ հետաքրքրող այս կամ այն թեման: Թո՛ւյլ տվեք, որ մարդիկ օգնեն ձեզ:

3.Հասկացեք, խնդիրը գնահատեք այն ու գտեք իմաստը, որը ձեզ կօգնի ավելի հեշտությամբ հաղթահարել խնդիրները:

5

Ինչ-որ ճգնաժամի առաջ կանգնելով' մարդիկ հաճախ իրենք իրենց հարց են տալիս «Իսկ ի՞նչ է լինելու հիմա»: Նրանք փորձում են պատասխանը գտնել, փորձել վերականգնել իրենց կյանքը, ավելի իմաստալից կյանքով ապրելու համար երբեմն նույնիսկ կարևոր նշանակություն տալով հարստությանը:
Ահա փոքրիկ խորհուրդ, թե ինչպես կարող եք ավելի շատ իմաստ գտնել խնդիրները հաղթահարելու համար, որը կավելացնի ձեր մոտիվացիան:
Հասկացեք խնդրի պատճառները:
Հստակ հասկացեք, թե որն է առաջնայինը և որը երկրորդայինը և հասկացեք թե ինչպես պետք է ծախսեք ձեր ժամանակն այսուհետև:

Ովքե՞ր են այն մարդիկ ում հետ ցանկանում եք անցկացնել ձեր ժամանակը: Հասկացեք' ինչպես կարող եք օգտագործել ձեր ուժեղ կողմերն այժմ, երբ հստակ գիտեք, թե ինչն է ձեզ համար կարևոր և ինչը երկրորդական:
Մտածե՛ք, թե ինչ կանեիք, եթե իմանայիք, որ ընդամենը մեկ տարի ունեք ապրելու: Գրի՛ առեք, թե ինչ եք ցանկանում անել, ինչի՞ մասին կցանաիք խոսել կոնկրետ մարդկանց հետ, ի՞նչ կցանկանայիք ասել նրանց: Գրի՛ առեք ձեր բոլոր նպատակները և փորձեք մտածել ի՞նչ կարող եք անել դրանք իրականացնելու համար:

2.Հավատացեք ինքներդ ձեզ:

Ամենակարևոր գործոններից մեկը դա ինքնավստահությունն է' հավատը, որ դուք կկարողանաք հաղթահարել խնդիրները: Սա չի նշանակում թե դուք բոլոր խնդիրները հեշտությամբ կհաղթահարեք և կամ միշտ հաղթող դուրս կգաք: Նույնիսկ, եթե դուք գործնական կարողություններ ունեք խնդիրները հաղթահարելու համար, դա ձեզ երբեք էլ չի ձեզ չի օգնի, եթե դուք չեք հավատում ինքներդ ձեզ:
Անհրաժեշտ է առաջ շարժվել: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները, մանավանդ նրանք, որոնք դուք առավել շատ եք սիրում, կբարձրացնեն թե՛ ձեր էներգիան, թե՛ ձեր տրամադրությունը: Բացի այդ, այն կօգնի ձեզ գիտակցել, որ ձեր առողջության ու ֆիզիկական ֆիճակի կարգավորման տերը դուք եք:

Դուք պետք է դուրս գաք հարմարավետության ձեր գոտուց: Նոր լեզու սովորեք կամ համակարգչային ինչ-որ ծրագիր կամ նոր ծրագիր մշակեք տանը, աշխատավայրում ու իրականացրեք այն: Երբ անծանոթ ու անսովոր նոր բաներ փորձարկեք, դուք կուժեղացնեք նոր անկանխատեսելի իրավիճակներից ավելի հեշտ գլուխ հանելու ձեր կարողությունը: Ինչքան շատ մարտահրավերների առաջ կանգնեք ու հաղթահարեք, այնքան ավելի ճկուն կդառնաք:

Մաքրեք ձեր միտքն այն մոլախոտերից, որոնք խեղդում են ձեր լավատեսությունը: Երբ նկատում եք, որ վատատեսական մտքերը խեղդում են, մի պահ կանգ առեք և փորձեք վերագնահատել իրավիճակը: Փորձեք մեկ այլ տեսանկյունից նայել խնդիրներին, որոնց հանդիպել եք, նայեք կառուցողական տեսանկյունից, որը ձեզ կօգնի ավելի հեշտ ու արդյունավետ հաղթահարել խնդիրները:

1.Զարգացրեք ձեր հոգևոր կողմը:

Հոգևոր կամ որևէ կրոնին հետևող մարդիկ ավելի առողջ են լինում և ավելի լավ ինքնազգացում ունենում, քան մյուսները: Ձեր այս կողմը զարգացնելու տարբեր մմիջոցներ կան: Օրինակ' գտեք հոգևորը բնության մեջ: Նայեք անսահման, աստղազարդ երկնքին, ժամանակ անցկացրեք ձեր ընտանի կենդանու հետ, կամ հաճախակի եղեք բնության գրկում: Ձեր բնակարանում ձեր անկյունը ստեղծեք: Տեղադրեք ձեր սիրելի նկարներն ու առարկաները, որոնք առավել մոտ են ձեր ներքին «ես»-ին: Եկեղեցի գնացեք կամ աղոթեք: Հոգևոր գրքեր կարդացեք: Սա հրաշալի միջոց է ձեր օրը խաղաղությամբ ավարտելու համար:

Աղբյուրը՝ Հետաքրքրասերի բլոգ