Դեմքի վրա հաճախ երեւացող ու տհաճություն պատճառող սեւ կետիկները խնդիր են շատ լեդիների համար: Կանայք ամեն կերպ փորձում է ազատվել, մեղմ ասած, ոչ ցանկալի այդ կետիկներից: LADYNEWS-ն իր ընթերցողներին է առաջարկում շատ արդյունավետ մեթոդով ազատվել դրանցից:
Եվ այսպես … Վերցնում ենք 0.5 թ. գ. ժելատին, 1թ.գ. կաթ, ակտիվացրած ածխի կես հաբ (հարցրեք դեղատներում) եւ ձիգ խոզանակ:
Ածուխը աղում ենք, խառնում ժելատինի հետ եւ ավելացնում կաթը: Խառնուրդը, իհարկե, չի լուծվում. այդպես էլ պետք է լինի: Այս ամենն անելուց հետո տեղադրում ենք ջեռոցի մեջ 15 րոպե՝ չթողնելով, որ չափազանց շատ տաքանա: Լոգանք ընդունելուց հետո, խոզանակի օգնությամբ այն քսում ենք մաշկին, թողնում 10-15 րոպե ու լվանում: Ստանալով գերազանց արդյունք' վերջում կարող եք օգտագործել նաեւ սնուցող կրեմ:
Բաղադրատոմսը՝ կոսմետոլոգ Մարինա Ասատրյանից