Չինաստանի կառավարությունը որոշել է մրցույթ հայտարարել Ջիանգհի նահանգում գտնվող զառիթափ ժայռն անվանակոչելու համար:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, երկրի ղեկավարների կարծիքով ժայռը բավականին շատ է նման մարդու դեմքի, ինչն էլ պատճառ է հանդիսացել նման մրցույթ հայտարարելու համար: Մրցույթի հաղթողին խոստանում են 1500 դոլար պարգևավճար:

Ջիանգհիի հյուսիսում գտնվող Լուշան լեռը զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող վայրերից է: Իսկ լեռը շրջապատող «Լուշան» ազգային պարկը 1996-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: