McDonald's-ի սենդվիչների և չիզբուրգերների սիրահարը 140 դոլար արժողությամբ սենդվիչ է պատրաստել' համադրելով ռեստորանի ճաշացանկի բոլոր բաղադրիչները, գրում է Daily Mail-ը:
Ամերիկացի Նիկ Չեփմանը, անցյալ շաբաթ այցելելով Վիսկոնսին քաղաքի McDonald's ռեստորան, պատվիրել է նախաճաշի փ լանչի համար ճաշացանկում ընդգրկված բոլոր 43 սենդվիչները: Այնուհետև նա դրանց բաղադրիչներից նոր սենդվիչ է պատրաստել, որի բարձրությունը հասել է 91 սմ-ի:
Իր գլուխգործոցն ավարտելուց հետո Նիկը նկատել է, որ այն բավականին դժվար կլինի ուտել' բարձրության պատճառով: Սակայն ամերիկացին խոստացել է, որ չի նետելու իր 140 դոլար արժողությամբ սենդվիչը: