Երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել էթնո ջազ համերգ, որի ընթացքում ելույթ է ունեցել Authentic Light Orchestra խումբը: Համերգը կայացել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ներկայացրած «Օրկեստր պլյուս» նախագծի շրջանակներում:

Ինչպես և խոստացվել էր, հայ հանդիսատեսի համար կայացավ աննախադեպ համերգ, որին ներկա էր և ArmStar.am-ը: Համերգը բացառիկ էր նրանով, որ շվեյցարական խումբը նվագեց հայկական ֆոլկլոր, իսկ շվեյցարիացի երգչուհին' մաքուր հայերենով Կոմիտաս, հայկական ժողովրդական երգեր:

Համերգի ավարտին մեզ հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը նշեց. «Տպավորությունն այնպիսին է, երբ նստած ես շատ ծխած, ոչ մաքուր օդի մեջ և հանկարծ մի մաքուր օդ, թթվածին է գալիս: Լրիվ համընկնում էր մտահղացումը, կատարումը, մենկաբանումը և ներկայացումը: Սա բացառիկ դեպք էր: Եվ զուլալություն կար այս ամենի մեջ»:

Իր հիացմունքը հայտնեց նաև Վահան Արծրունին. «Սա ֆանտաստիկ երևույթ էր մեր իրականության մեջ, որովհետև պարզապես բարձրաշխարհիկ մակարդակով, ժամանակակից մոտեցումներով և կիրթ ձևով ներկայացվեց Վալերի Տոլստովի աշխարհը: Սա միանշանակ այս համերգի դրական կողմն է, և միանշանակ բացասական կողմն այն է, որ Վալերի Տոլստովն իր տաղանդով և իր ներկայությամբ կորցված ռեսուրս է Հայաստանի համար»:

 

Շարունակությունը` այստեղ: