Vogue Eyewe ապրանքանիշը ներկայացրել է արևային և օպտիկական ակնոցների աշուն-ձմեռ նոր հավաքածուն' «She’s In Vogue» անվամբ, որի դեմքը դարձել է դերասանուհի Էվա Մենդեսը: Աստղը կազմակերպության հետ համագործակցում է արդեն երկու տարի:
Ֆոտոշարքն արվել է Mansion 45 շքեզ առանձնատանը, որը գտնվում է Բևերլի Հիլսում: Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Մարիո Տեստինոն է: Լուսանկարներում Մենդեսը գրավիչ և նպատակասլաց կնոջ տեսք ունի:
Նոր սեզոնի գլխավոր երանգը կապույտը, վառ կարմիրն ու կանաչն են՝ ժամանակակից դիզայնով և կոկետային կանացի ոճով: Ակնոցների յուրաքանչյուր մոդելն ունի յուրահատուկ յուրահատուկ տարր: