Թեև Դաութցեն Քրեզը փորձում է համոզել բոլորն, որ ինքը իդեալական չէ, սակայն դրան դժվարուրությամբ կարելի է հավատալ, հատկապես դիտելով 28-ամյա շիկահերի Telegraph Fashion համար արված ֆոտոշարքը:
Նա հերթական անգամ ապացուցում է, որ հիանալի տեսք ունի անկախ այն բանից, թե ինչ հագուստով է՝ նեղ դասական ջինսեր, սպիտալ վերնաշապիկ, թե հարմարավետ սվիտեր:
Հարցազրույցում Դաութցենը հիշում է, թե ինչպես է 10 տարի առաջ լքել Հոլանդիայում գտնվող հարազատ Իստերմար գյուղը, որպեսզի մեկնի գրավելու նորաձևության մեծ աշխարհը և թե ինչպես առաջին անգամ հայտնվեց Ամստերդամում, այնուհետև' Նյու-Յորքում: Նրա խոսքերով' իրեն շատ փոքր էր զգում, և դա իսկական արկած էր իր համար:
Մոդելը պատմում է, որ մեծացել է ինչպես տիպիկ հոլանդական երեխա, մանկուց նրան սովորեցել են չմուշկներ ի վրա սահել, հեծանիվ քշել և սնվել առողջ սնունդով: Հավանաբար հենց դա է Դաութցենի անթերի կառուցվածքի գաղտնիքը: