Ընդգծված ու գեղեցիկ շուրթեր ունենալը ցանկացած լեդիի երազանքն է: Անթերի, միաժամանակ գրավիչ դիմահարդարում ունենալու համար պետք է մեծ ուշադությամբ եւ հետեւողականությամբ ընտրեք Ձեր դեմքին եւ դիմահարդարմանը համապատասխան շրթներկ: LADYNEWS-ը Ձեզ է ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնց օգնությամբ կարող եք կատարել շրթներկի ճիշտ ընտրություն:

Շրթներկի գույնի ընտրության ժամանակ պետք է հիշել՝ կա երեք հիմնական խումբ՝ տաք, սառը եւ չեզոք: Սրանք էլ իրենց հերթին ունենում են իրենց համահունչ երանգներ: Օրինակ՝ տաք երանգների մեջ են մտնում դեղձի եւ նարնջի տարբեր գույներ, սառը՝ վարդագույնի բոլոր երանգները,չեզոք խմբի հիմնական գույներն են դարչնագույնի տարատեսակ երանգները:

Շրթներկի ընտրության հարցում Դուք անպայման պետք է հաշվի առնեք ե'ւ Ձեր մաշկի, ե'ւ աչքերի գույնը:

Մոխրագույն աչքեր ունեցողները պետք է ընտրություն կատարեն չեզոք գույներից:

Կապուտաչյա գեղեցկուհիների համար նախընտրելի են հագեցած չեզոք գույները:

Կանաչ աչքերի դեպքում էլ պետք է վերցնել դարչնագույնի տարբեր երանգներ ունեցող շրթներկեր:

Ինչպես արդեն նշեցինք, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն աչքերի, այլ նաեւ մաշկի գույնին: Մուգ մաշկ ունեցողները պետք է օգտագործեն դարչնագույն, կարմիր երանգներ, իսկ բաց գույնի մաշկ ունեցողների դեպքում հրաշալի կնայվի վառ գույնի շրթներկը:

Սիրելի լեդիներ, հիշեք՝ ճիշտ ընտրված շրթներկը Ձեր՝ կատարյալ տեսք ունենալու հիմնական բաղադրիչներից է: