Գալապագոսյան կղզիների յուրօրինակ բնապատկերներն այժմ կարելի է տեսնել Google Streetview-ում, գրում է BBC-ն:

Գալապագոսի ազգային պարկի և Չարլզ Դարվինի հիմնադրամի համատեղ ծրագրով Google ընկերությունը պատրաստել է 360 աստիճանի լուսանկարներ, որոնք թույլ են տալիս վիրտուալ կերպով սուզվել ծովառյուծների հետ, ծովափին գտնել իգուանաների և այլն:

Ծրագիրը նվիրված է բրիտանացի գիտնական Չարլզ Դարվինի կողմից կղզիները հայտնաբերելու 178-ամյակին:

Գալապագոսյան կղզիները հայտնի են իրենց յուրահատուկ ֆաունայով:

Այս կղզիախմբի տարբեր կղզիներում ապրող կրիաների միջև գոյություն ունեցող արտաքին տարբերությունները, այլ բաների թվում, օգնել են Դարվինին ձևակերպելու իր էվոլյուցիոն տեսությունը: