Բրիտանացի գիտնականները ևս մեկ հուշում են տվել աղջիկներին, ովքեր փորձում են կռահել իրենց սիրելիների զգացմունքների մասին:
Եթե նա նայում է ուղիղ Ձեր աչքերի մեջ 8 վայրկյանից ավելի երկար, ապա ակնհայտորեն Դուք նրա մոտ ցանկություն եք առաջացնում: Կարող ենք նաև վստահորեն ասել, որ այս երկարատև հայացքը, ինչպես նաև Ձեր կողմից դրան համարժեք պատասխան տալն ապագա լուրջ հարաբերությունների մասին են վկայում: Իսկ եթե հայացքի տևողությունը չի գերազանցում 4վայրկյանը, ապա Դուք այնքան էլ հետաքրքիր չեք այդ տղամարդու համար: Լավ կանեք՝ ճիշտ կողմնորոշվեք հարաբերությունները շարունակել-չշարունակելու հարցում…
Բրիտանացի հոգեբանների արած հայտարարության համաձայն՝ եթե տղամարդը երկար ժամանակ անվրեպ նայում է կնոջ աչքերի մեջ, ապա նա լուրջ մտադրություններ ունի այդ կնոջ հետ հարաբերություններում: Եթե տղամարդու հայացքը թափառում է կնոջ մարմնի վրայով' անուշադրության մատնելով աչքերը, ապա նպատակը, ամենայն հավանականությամբ, կարճատև հարաբերություններն են: