Հնարամիտ նկարիչը զարգացրել է թղթե կենդանիներ պատրաստելու արվեստը՝ զարմացնելով իր ստեղծած մանրակրկիտ և ուշագրավ պատկերներով, ներկայացնում է Daily Mail-ը:
Օրիգամիի վարպետ Մեթյու Ջորջերը իր կենդանիների թղթե քանդակները ցուցադրել է համացանցում, ինչից հետո դրանք ներկայացվել են Փարիզի ցուցահանդեսին այս տարի:
Նրա հավաքածուն կազմված է 131 ամենատարբեր կենդանիներից՝ սողուններից մինչև գազաններ կամ միջատներից մինչև ընտանի կենդանիներ:
Օրիգամին ճապոնական հնագույն արվեստ է, որը տարածում է գտել 1797-ին, երբ հրատարակվել է օրիգամիի արվեստի մասին առաջին գիրքը: Օրիգամի բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «թուղթ ծալել»՝ ori (ծալել) և kami (թուղթ) բառերից:
Լուսանկարները` այստեղ: