Անջելինա Ջոլին համալրել է իր դաջվածքների «հավաքածուն». նոր դաջվածքը կարծես արաբերենով է, հայտնում է Daily Mail-ը:
Հոլիվուդի թերևս ամենից շատ դաջվածքներ ունեցող դերասանուհին (17 տատու) իր նորույթը ցուցադրել է Սիդնեյում, որտեղ աշխատում է նոր ֆիլմի վրա:
Դա Անջելինայի՝ ևս մեկ սեմական գրերով դաջվածքի մոտ է արված և նշանակում է «վճռականություն»:
Ջոլիի մյուս դաջվածքների թվում են մեջբերումը ամերիկյան գրականության դասական Թենեսի Ուիլիամսի՝ ի հիշատակ իր հանգուցյալ մոր, ինչպես նաև այն երկրների աշխարհագրական կոորդինատները, որտեղի Ջոլին երեխաներ է որդեգրել:
Լուսանկարները՝ այստեղ: