Ցուրտ բևեռային ամառվանից հետո օվկիանոսի մակերեսը 1.5-2 մլն քառ. կմ տարածքով ավելի շատ է պատվել սառույցով, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, ինչը 60 տոկոսով ավելի է, տեղեկացնում է Daily Mail-ը:
2012-ին արձանագրված տվյալները գրանցվել են 6 տարի անց, երբ BBC-ն հայտարարել էր, որ գլոբալ տաքացումը կլքի Արկտիկայի սառույցները 2013-ի ամռանը:
Գիտնականները նշում են, որ դեռ նոր է սկսվում աշնանային ամենամյա սառեցումը, մինչդեռ Եվրոպայի մեծությամբ չհալչող սառցաշերտը արդեն ձգվում է Կանադական կղզիներից մինչև Ռուսաստանի հյուսիսային ափեր:
Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն իրար միացնող ջրային ուղին ողջ տարին փակված է մնացել սառցաշերտի տակ: Ավելի քան 20 նավեր, որոնք մտադիր էին նավարկել այդ ուղիով, մնացել են սառույցների մեջտեղում, իսկ զբոսանավերը, հանդիպելով սառցակտորների, ստիպված վերադարձել են:
Մի շարք հայտնի գիտնականների կարծիքով աշխարհն այժմ գնում է դեպի սառեցման դարաշրջան, որը չի ավարտվի մինչև դարի կեսերը:
ՆԱՍԱ-ի կողմից արված լուսանկարները ցույց են տալիս 2012-ի և 2013-ի օվկիանոսի սառցաշերտի տարբերությունը, որը 60 տոկոսով աճել է: