YouTube-ում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ նվագում և անգամ երգում են կենդանիները: Խելացի կենդանիները ցույց են տալիս իրենց երաժշտական ունակությունները՝ նվագելով դաշնամուր, իսկ նրանցից ոմանք երգում են՝ ասես ձայնակցելով ընկերոջ նվագին:

Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը, կենդանիների նվագած ստեղծագործությունները տարբեր են, սակայն բոլորն էլ հաճելի են: