Երեկ ֆեյսբուքում իսկական ֆուտբոլային աժեոտաժ էր: Ոմանք “տառապում էին” այն հարցի շուրջ, թե Նանան իսկապե՞ս ամուսնացել է, թե սա հերթական PR քայլ է, ոմանք՝ ի վերջո չէին կողմնորոշվում, թե որտե՞ղ է իր ծնունդը նշել դերասանուհի Մերի Մակարյանը, իսկ մյուսներն էլ անհամբերությամբ սպասում էին Չեխիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը: Բոլորը, այդ թվում նաև ֆեյսբուքի ՙաստղային օգտատերերը՚ աստղերը ֆուտբոլից ժամեր առաջ արդեն սկսեցին հաղթանակ մաղթել մեր թիմին: Ֆեյսբուքում ֆուտբոլային խառնաշփոթ էր. բոլոր մեկնաբանությունները վերաբերում էին գոլերին, ոմանք էլ կոչ էին անում «հուպ տալ և չեխերին կուլ տալ»…:
Մինչ հանդիպումը կսկսվեր, հաղորդավար Էրիկ Անթառանյանը հանդես եկավ նման մի գրառմամբ. «Այսօր երեկոյան չեմ մտածելու մաքսային համաձայնագիր, թե Եվրա-ասոցացման համաձայնագիր, չեմ մտածելու իշխանություն, թե ընդդիմություն: Այսօր երեկոյան նույնիսկ անհանգիստ Կոմիտաս 5 և Խաղաղ Դոնի 74 հասցեներն ինձ ոչինչ չեն ասելու: Այսօր երեկոյան կարևորը չեխական գարեջրի համն ու մեր տղերքի հաղթական կամքն է: Հայաստան հուպ տուր, Էդ Չեխերին կուլ տուր»:
Հայաստանի հավաքականի կողմից առաջին գոլը ֆեյսբուքում ազդարարեց Individuum Casting -ի տնօրեն Աշոտ Սարգսյանը` «Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ :))) հայեեեեեեեեր :))))»:
Շարունակությունը` այստեղ: