Եթե նկարահանվում ես տեսահոլովակում ու քեզ հավանում է հանդիսատեսը, ապա դառնում ես «տեսահոլովակի տղան կամ աղջիկը»: Դրանից հետո, եթե հաջողվում է, նոր առաջարկներ ես ստանում: Մեր նյութի հերոսների դեպքում այդպես էլ եղավ:

Հովիկ Շիրվանյանին հանդիսատեսը ճանաչեց Լիլիթ Հովհաննիսյանի մի քանի տեսահոլովակներից, իսկ համագործակցությունն ստացվեց այսպես. «Ինձ կանչել էին Վահրամն ու Լիլիթը: Տեսել էին նկարներս INDIVIDUUM casting studio-ում ու որոշել, որ համապատասխանում եմ նրանց ուզած կերպարին»,-պատմում է Հովիկը:

Նրա համար ամենատպավորիչը և պատասխանատուն տեսահոլովակի պարի հատվածն էր: Հովիկը ջանում էր այն շատ լավ մատուցել:

Առաջին տեսահոլովակում նկարահանվելուց հետո Վահրամը որոշել է, որ պետք է շարունակել համագործակցությունը, և Հովիկը նկարահանվել է Լիլիթի մյուս տեսահոլովակներում:

Լիլիթի տեսահոլովակում նկարահանվելուց հետո Հովիկը երկրապագուների մեծ բանակ ձեռք բերեց, ում այսօր ճանաչում են նաև փողոցում. «Օրինակ մի քանի օր առաջ ինձ մոտ 25 տարեկան աղջիկ մոտեցավ և խնդեց լուսանկարվել: Նշեմ, որ նա Բելգիայից էր ու դա ինձ համար շատ ուրախալի է: Հաճախ էլ լսում եմ «կլիպի տղա» արտահայտությունը»:

 

 

Շարունակությունը` այստեղ: