Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել բժշկին այցելելու մասին:

Առավոտյան արթնանալով, դժվարությամբ եք ստիպում ձեզ հագնվել ու մինչև օրվա վերջը շատ թույլ եք զգում: Հանգստյան օրերին ուժ և ցանկություն չեք ունենում նույնիսկ զբոսանքի համար, էլ ուր մնաց աշխատանքային օրերին, աստիճաններով բարձրանալիս լրիվ ուժասպառ եք լինում: Այս ամենն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են, որոնցից շատերից կարող եք ինքուրույն գլուխ հանել, մնացածների համար մասնագետի օգնությունն է պահանջվում:

Ամերիկացի գիտնականները սահմանել են մշտական հոգնածության մի քանի ամենատարածված պատճառները:

1.Վիտամին B12-ի անբավարարություն

Այս վիտամինն օգնում է նյարդային համակարգի և արյան կարմիր բջիջների գործունեությանը, որն էլ իր հերթին, մասնակցում է թթվածնային հյուսվածքների տեղափոխմանը, առանց որի օրգանիզմը չի կարող սննդարար նյութեր յուրացնել իր համար անհրաժեշտ էներգիայի համար: Այստեղից էլ B12-ի անբավարարությունն հանգեցնում հոգնածության և թուլության: Այս վիճակը կարելի է որոշել ուրիշ այլ նշաններով' օրինակ, հաճախակի դիարեայով կամ վերջույթների (ձեռքերի և ոտքերի մատների) թմրեցմամբ, նաև հիշողության վատթարացմամբ:

Ինչ անել
Վիտամինի անբավարարությունը որոշվում է արյան հետազոտությամբ: Եթե այն դրական արդյունք է տալիս, ապա ձեզ խորհուրդ կտան ավելի շատ միս, ձուկ, կաթնամթերք և ձու օգտագործել: Վիտամինն արտադրվում է դեղամիջոցի ձևով, այն օրգանիզմի կողմից վատ է յուրացվում և նշանակվում է միայն ծայրահեղ դեպքերում:

2.Վիտամին D-ի անբավարարություն

Այս վիտամինը եզակի է նրանով, որ այն մեր օրգանիզմում արտադրվում է սեփական ուժերով: Ճիշտ է, դրա համար հարկ է ամեն օր, գոնե 20-30 րոպե անցկացնել արևի տակ, բայց ոչ այնքան շատ, որպեսզի արևահարվել (դա արդեն վտանգավոր է): Բժիշկները զգուշացնում են. վիտամին D-ի անբավարարությունը կարող է սրտային հիվանդությունների, զարկերակային արյան բարձր ճնշման, նյարդաբանական խանգարումների և քաղցկեղի որոշ տեսակների հետ կապված խնդիրներ առաջացնել:

Ինչ անել
Վիտամին D-ի մակարդակը նույնպես որոշվում է արյան հետազոտությամբ: Այն կարելի է լրացնել սննդաբաժնի մեջ ձուկ, ձու, լյարդ օգտագործելով, բայց արևային լոգանքները նույնպես անհրաժեշտ են' օրական 10 րոպեն մաքուր օդում լիովին բավարար է, որպեսզի ազատվել հոգնածությունից:

3.Վահանագեղձի աշխատանքի հետ կապված խնդիրներ

Վահանագեղձի հետ կապված խնդիրները կարող են դրսևորվել քաշի անկմամբ, մաշկի չորությամբ և դողով: Դա բնորոշ է հիպոթրեիոզին՞՞՞՞'վահանագեղձի ակտիվության իջեցմանը, որի հետևանքով օրգանիզմում չեն հերիքում նյութափոխանակությունը կարգավորող հորմոնները: Հիվանդության բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել հոդային, սրտային հիվանդությունների և անպտղության: Ռիսկի խմբում հիմնականում կանայք են' 80%:

Ինչ անել
Այցելեք էնդոկրինոլոգին և որոշեք, թե ինչ բուժում է ձեզ անհրաժեշտ: Որպես կանոն, հիվանդներն ամբողջ կյանքի ընթացքում ստիպված են անցնել փոխարինող հորմոնային թերապիա:

4.Դեպրեսիա

Թուլությունը դեպրեսիայի հաճախակի հանդիպող ձևերից մեկն է: Այս տկարությամբ միջինում տառապում է մոլորակի բնակչության 20%-ը:

Ինչ անել
Դեղահաբեր ընդունելու և հոգեբանին այցելելու փոխարեն, փորձեք զբաղվել սպորտով: Ֆիզիկական ակտիվությունը համարվում է բնական հակադեպրեսանտ, որը նպաստում է ՙերջանկության՚ հորմոնի' սերոտոնինի արտադրմանը:

5.Դիաբետ

Այս նենգ հիվանդությունից ուժասպառ լինելու երկու միջոց կա: Առաջինը, երբ արյան մեջ շաքարի մակարդակը շատ բարձր է, գլյուկոզան (այսինքն պոտենցիալ էներգիան) օրգանիզմից տառացիորեն դուրս է գալիս և անհետանում: Ստացվում է, որ ինչքան շատ եք ուտում, այնքան ավելի վատ եք ձեզ զգում: Ի դեպ, արյան մեջ շաքարի մշտական բարձրացումն ունի իր անվանումը' պոտենցիալ դիաբետ կամ նախադիաբետ՞՞:Դա դեռևս հիվանդություն չէ, սակայն դրսևորվում է անընդհատ հոգնածությամբ: Երկրորդ խնդիրն արտահայտվում է ծարավի խիստ զգացումով: Հիվանդը շատ է ջուր խմում, դրա պատճառով գիշերն անընդմեջ արթնանում ՙկարիքների՚ համար, այդ իսկ պատճառով էլ խանգարվում է առողջ քունը:

Ինչ անել
Դիաբետի մեկ այլ ախտանշաններն են' հաճախամիզությունը, բարձրացած ախորժակը և քաշի նվազումը: Եթե կասկածներ ունեք այս հիվանդության վերաբերյալ, լավագույն միջոցն արյան հետազոտություն հանձնելն է: Դիաբետի դեպքում հարկ է պահպանել սննդակարգ, պարբերաբար ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, ընդունել դեղպատրաստուկներ, և հնարավորինս, զբաղվել սպորտով: