Քաղաքում ակտիվորեն սկսել են շրջանառվել խոսակցություններ այն մասին, որ երգչուհի Նանան ամուսնացել է հայ մեծահարուստի հետ: Հարսանեկան հանդեսը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում:
Թե ով է երգչուհու մեծահարուստ ամուսինը՝ մեզ չհաջողվեց պարզել: Ընդհանրապես
երգչուհու ամուսնությունների վերաբերյալ տարածվող լուրերը, հետաքրքիր զուգադիպությամբ, ասոցացվում են մեծահարուստների հետ: Ժամանակին խոսվում էր այն մասին, որ Նանան ամուսնացել է արաբ շեյխի հետ, այժմ էլ՝ հայ մեծահարուստ: Մաղթում ենք, որ երգչուհին այս անգամ իրականում ամուսնացած լինի, որպեսզի հանրության հետաքրքրությունը չշարժի նմանատիպ PR-ով: