Խոյ
Եթե Խոյին բավականաչափ ուշադրություն չհատկացնել, ապա նա չի կարող չտրվել գայթակղությանը: Երբեմն նա դավաճանում է միայն այն բանի համար, որ հնարավորություն ունենա հետո գլուխ գովալ: Բայց եթե Խոյին են դավաճանում, ապա նա ընդունակ է ամենադաժան հաշվեհարդարը տեսնել դավաճանի հետ:
Ցուլ
Ցուլն իր էությամբ խաղացող չէ: Նա այնքան ունի վստահելի զուգընկերոջ կարիք, որ ընդունակ չէ դավաճանության:
Երկվորյակ
Երկվորյակներն ընդհանրապես չեն կարողանում ստել և թաքցնել իրենց դավաճանությունը: Ցավոք, նրանք հաճախ դավաճանում են սիրելիներին իրենց ծանոթների կամ ընկերների հետ:
Խեցգետին
Եթե սիրելիի հետ հարաբերությունները չեն ստացվում, Խեցգետինները սկսում են սփոփանք որոնել ուրիշների մոտ: Եթե Խեցգետինը դավաճանում է, աշխատեք չխառնվել: Ողջ մեղքը գցեք նրա վրա, ով ձեզ հայտնել է դավաճանելու լուրը, իսկ դավաճան Խեցգետնին ներեք:
Առյուծ
Առյուծը չափազանց հպարտ է, որպեսզի դավաճանի: Մի՞թե Առյուծը կարող է սխալվել զուգընկերոջ ընտրության հարցում: Որպեսզի Առյուծը դավաճանի, հարաբերություններում պետք է շատ լուրջ խնդիրներ լինեն:
Կույս
Կույսերը զերծ չեն փոքրիկ ինտրիգներից, բայց դրանք հազվադեպ են վերածվում իսկական սիրո: Բացի այդ' Կույսերը չեն կարող ռիսկի տակ դնել սեփական հեղինակությունն ու հավատարիմ են մնում թեկուզ հենց այդ պատճառով:
Շարունակությունը` այստեղ: