Ինչպե՞ս եք Դուք զարդարում աշխատանքային սեղանը, տեղադրո՞ւմ եք այնտեղ փոքրիկ իրեր, որոնք «կտաքացնեն» Ձեր հոգին:

Անցկացվել է հարցոում, որին մասնակցած աղջիկների 31 տոկոսի կարծիքով, աշխատանքային սեղանի վրա ոչ մի ավելորդ իր չպետք է լինի: Նրանց հետ համակարծիքն են նաև տղամարդկանց 34 տոկոսը, ովքեր ևս կարծում են, որ աշխատանքային սեղանին պետք է լինեն ծառայողական փաստաթղթեր, համակարգիչ և ուրիշ ոչ մի ավելորդ իր: Եթե ծառայողներն էլ ինչ-որ բան դնում են սեղանին, ապա դա պետք է լինի բաժակ (կանաց' 15 տոկոսը, տղամարդկանց' 12 տոկոսը), բջջային հեռախոս (կանաց' 14 տոկոսը, տղամարդկանց' 13 տոկոսը), լուսանկարի շրջանակ (9 և 11 տոկոսը համապատասխանաբար): Որոշ աղջիկներ էլ իրենց աշխատասեղանը երբեմն զարդարում են ծաղիկներով, կոնֆետներով, կոսմետիկայի պարագաներով և հայելիով: