Business Insider-ը հրապարակել է հայտնի և սիրված անձանց դպրոցական տարիների լուսանկարները: Նրանց շարքում են հանրահայտ դերասաններ և երգիչներ, ինչպիսիք են Թոմ Քրուզը, Ջորջ Քլունին, Բեն Աֆլեքը, Ջենիֆեր Էնիսթոնը, Լեդի Գագան և այլք:
Ջենիֆեր Էնիսթոնը 4 տարի ուսանել է Երաժշտության և կատարողական արվեստի ավագ դպրոցում:
Բեն Աֆլեքը պատանեկան տարիներին մտերիմ է եղել դերասան Մեթ Դեմոնի հետ, ում հետ սովորել է դպրոցում:
Ջենիֆեր Լոուրենսը միջին դասարաններից սկսած տնային կրթություն է ստացել, իսկ դերասանի կարիերա սկսելու համար Լոս Անջելես տեղափոխվելուց հետո հաճախ կատակում էր՝ ասելով. «Ես թերի կրթություն եմ ստացել»:
Թոմ Քրուզը սովորել է Կաթոլիկ ճեմարանում, որից հեռացել է «կանանց չափազանց շատ սիրելու պատճառով»:
Ուիլ Սմիթը դպրոցական տարիներին ստացել է«Արքայազն» մականունը, քանի որ միշտ կարողանում էր ելք գտնել ցանկացած իրավիճակից:
Սանդրա Բալոքը բավականին ակտիվ աշակերտուհի է եղել և մասնակցել է տարբեր հասարակական միջոցառումների:
Անջելինա Ջոլին, ով հաճախել է Բևերլի Հիլզի միջնակարգ դպրոցը, պատմել է, որ այնքան էլ աչքի ընկնող չի եղել շրջապատում:
Լեոնարդո Դի Կապրիոն պատանի տարիներին նկարահանվել է Growing Pains ֆիլմում և ժամանակն անցկացրել է դերասանական դասընթացների հաճախելով: «Կյանքն իմ դպրոցն է»,-ասում է դերասանը:
Քիմ Քարդաշյանը սովորել է աղջիկների Կաթոլիկ դպրոցում:
Ջոնի Դեփը 16 տարեկանում միացել է The Kids խմբին:
Լեդի Գագայի երաժշտության համար ներշնչանքի աղբյուր է եղել նրա անդադար պայքարը դպրոցի կռվարար աշակերտների հետ, ովքեր նրան ծաղրում էին մեծ քիթ ունենալու համար:
Նատալի Փորթմանը մասնակցել է երկրի ամենահեղինակավոր դպրոցական մրցույթին՝ Intel Science Talent Search, որի ժամանակ էլ գնահատվել է նրա տաղանդը:
Ջորջ Քլունին 16 տարեկանում բավականին մեծ հաջողություններ է ունեցել Cincinnati Reds բեյսբոլի թիմում խաղալիս: