Դեմքի տարբեր մասերն, ըստ չափի և ձևի, շատ բան են հուշում անձի բնավորության մասին։
Եթե ճակատի վերին մասը լայն է,ապա անձը վստահելի է, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում աշխատանքի նկատմամբ, հաճախ՝ ի վնաս իր անձնական կյանքի։ Բացի այդ, հավատարիմ և վստահելի բարեկամ է։
Եթե ճակատի վերին մասը նեղ է, ապա անձն անհավասարակշռված բնույթ ունի։ Նա հաճախ է դժվարություններ է առաջացնում թե՛ իր, և թե՛ շրջապատի համար։
Ճակատի վերին մասի մահիկաձև տեսքը հուշում է,որ անձն ուժեղ և անկախ բնավորու¬թյան տեր մարդ է։
Ճակատի վերևը հատող գիծ ունեցող անձը դժվար մանկություն ունե¬ցած և անկանխատեսելի բնավորությամբ մարդ է։
Բարձր ճակատ ունեցողները բարի հոգով, զվարթ բնութագրով, բայց անկայուն բնավորություն ունեն։
Ցածր ճակատ ունեցող անձը հակասություններով լի, թեթևամիտ, ծաղրասեր, դաժան և վրիժառու մարդ է։