Աստծո օգնությամբ պիտի կարողանանք բացահայտել մեր մեջ եղած բացասական հատկանիշները և ամենայն լրջությամբ դրանք վերացնել՝ չվնասելով բարի հատկանիշները: Չէ՞ որ ցորենը և որոմը միասին են աճում:
Սկսենք նախանձից, որ հանդիսանում է 7 մահացու մեղքերից մեկը. մենք ճանաչում ենք 3 տեսակ նախանձ:
1.Բարի նախանձ
2.Օրինավոր նախանձ
3.Չար նախանձ
Սկսենք բարի նախանձով:
Մեր բարեկամի , մերձավորի հաջողությունը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի մենք էլ բարելավենք մեր վիճակը՝ իր հանդեպ ժխտական զգացումներ չունենալով:Գնահատենք նրա գործածած առաջադիմական մեթոդները,փորձենք ընդօրինակել նրան: Օրինակ. մի գործարար օգտվելով մեկ այլ գործարարի ճկուն մտքերից , կարող է ինքն էլ հաջողվել իր բիզնեսի մեջ: Կամ, Պողոս առաքյալը պատմում է , որ ոմանք քաջալերվեցին իր քարոզից և սկսեցին քարոզել Քրիստոս, բայց ոմանք էլ սկսեցին նախանձից քարոզել: Երկու դեպքում էլ արդյունքը դրական է, ասում է առաքյալը,- որովհետև Քրիստոս է քարոզվում:
(Շարունակելի...)