Մանիկյուրի պարբերական օգտագործումը վնաս է հասցնում եղունգների արտաքին մակերևույթին, մգացնում դրանց գույնը: Եվ երբ ցանկություն է առաջանում վայելելու մեր եղունգների բնական տեսքը, արդեն ուշ է լինում. ստիպված ես լինում դրանք միշտ թաքցնել մանիկյուրի տակ: Պարզվում է՝ կա բավական պարզ ու մատչելի լուծում. կիտրոնն է: Կիտրոնով եղունգների բնական, փայլուն տեսքը կարելի է վերականգնել նաև տնային պայմաններում: Կա միայն մեկ վտանգ. չափն անցնելու դեպքում կիտրոնաթթուն ևս կարող է վտանգ հասցնել եղունգներին՝ ջրազրկելով, չորացնելով և շերտավորելով դրանք: Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս LADYNEWS-ի առաջարկած մեթոդը կիրառել շաբաթական միայն մեկ անգամ:
Անհրաժեշտ է 100 գ ձիթապտղի յուղ' տաքացրած մինչեւ 40 աստիճան, մեկ թեյի գդալ լիմոնի թարմ հյութ: Լավ խառնել, ստացված խառնուրդի մեջ դնել մատները 20 րոպե, այնպես որ եղունգները ամբողջովին ընկղմվեն: Հետո եղունգները սրբել խոնավ անձեռոցիկով:
Կարելի է օգտակար խառնուրդը պատրաստել՝ կիտրոնահյութին ավելացնելով մի քիչ մեղր, մի քանի կաթիլ յոդ կամ բուսական յուղ վիտամին A-ի լուծույթով (բուսական յուղը կարելի է փոխարինել գլիցերինով):