Ամերիկացի լուսանկարիչ Բեն Գարվինը Մինեապոլիսից շատ օրիգինալ ձևով պատասխանել է ընկերների այն հարցին, թե ինչ է անում իր մորուքով, երբ զբաղված չէ մարդկանց հավերժացնելով, հայտնում է Lenta-ն:

Գարվինը ստեղծել է մի հոլովակ, որը վերնագրել է «Կախարդական մորուքը» և որը ինտերնետի նոր հիթ է դարձել՝ 2 օրում ավելի քան 1 մլն դիտում YouTube-ում:

Գարվինը պատմել է, որ այդ հիթը նկարահանել է ընդամենը իր սմարթֆոնով և մոնտաժել Stop Motion Studio ծրագրով: Առաջինը աշխատանքը գնահատել է նրա փոքր երեխան, իսկ թե ինչու ակնհայտ է դառնում հոլովակից: