
Կոլումբացի ժայռացատկորդ-սուզորդ (քլիֆ-դրայվեր) Օռլանդո Դոկուն անհավանական հնարք է կատարել ԱՄՆ-ի ափերի մոտ, հայտնում է Daily Mail-ը:
Դրա համար նրան հարկավոր է եղել ուղղաթիռ և Ազատության արձանը:
38-ամյա կոլումբացին մարզաձևի աշխարհի չեմպիոն է: Այս անգամ նա ուղղաթիռից ցատկել և օդում սալտո է կատարել:
Մոտ 23 մ բարձրությունից 80 կմ/ժ արագությամբ կատարված հնարքը էլ ավելի տպավորիչ են դարձրել դա ֆիքսած կադրերը:
Տեսանյութը և լուսանկարները կարող եք դիտել այստեղ: