Առաջին իսկ iPhone-ների թողարկումը հեղափոխեց մարդկանց կյանքը՝ հնարավորություն տալով մշտապես ձեռքի տակ ունենալ փոքր չափսեր ունեցող, սակայն բարձրորակ լուսանկարներ անող ֆոտոխցիկ: Իսկ այժմ սմարթֆոնով արվող նկարները մասնակցում են ամենամյա մրցույթին՝ ներկայացնելով իրական արվեստի գործեր, գրում է Daily Mail-ը:
Հրապարակվել են iPhone Photography Awards 7-րդ ամենամյա մրցույթի հաղթող նկարները: Մրցույթին ներկայացված հազարավոր նկարներից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 38-ը, որոնք չեն խմբագրվել Photoshop-ով կամ որևէ այլ ծրագրով:
Առաջին տեղի մրցանակը կիսել են մի քանի նկարներ, որոնց թվում է բարսելոնացի կապուտաչյա կնոջ նկարը, Մարոկկոյի շուկայի պատկերը՝ որպես զբոսաշրջային թեմայով արված լուսանկար:
Լուսանկարները` այստեղ: